Level 12
Level 13

Unit 12


38 words 0 ignored

Ready to learn       Ready to review

Ignore words

Check the boxes below to ignore/unignore words, then click save at the bottom. Ignored words will never appear in any learning session.

All None

Ignore?
Բարի վերադա'րձ:
Welcome back!
Ինչպե՞ս էր Հայաստանում:
How was Armenia?
Հիանալի՜ էր: Ամեն ինչ կպատմեմ:
It was wonderful. There’s a lot to tell.
Բայց նախ ասա' այստեղ ի՞նչ կա-չկա:
But first tell me, what’s new here?
Լսե՞լ ես վերջին նորությունը:
Have you heard the latest news?
Ի՞նչ նորություն:
What’s new?
Համալսարանն օրենքները փոխել է:
The university has changed its rules.
Այլևս ուսման վարձ չկա:
There are no more tuition fees.
Իսկապե՞ս:
Really?
Այո': Բոլոր ուսանողները համալսարանից թոշակ են ստանալու:
All students will receive a scholarship from the university.
Ի՜նչ լավ լուր է:
That’s great news!
Եվ գիտես'
And, you know,
այլևս քննություններ չեն լինելու, ոչ էլ թվանշաններ:
there will be no exams or grades anymore.
Ի՞նչ ես ասում. անհավատալի է:
Don’t tell me! That’s unbelievable!
Փոխանակ նրանք մեզ քննելու,
Instead of them examining us,
մենք ենք գնահատելու դասախոսներին:
we will evaluate the professors.
Չեմ կարող ասածիդ հավատալ:
I can’t believe what you’re saying.
Ո՞վ ասաց, որ հավատաս:
Who said you should believe it?
Այսօր ապրիլի մեկն է:
Today is April Fool’s Day.
Ոչ մեկին բան չասես, բայց
Don’t tell anybody, but
քեզ գաղտնիք ունեմ ասելու:
I have a secret to share with you.
Վստահի'ր ինձ, խոստանում եմ լռել:
Trust me, I promise to keep quiet.
Գիտե՞ս, որ մեր հարևանը գող է:
Do you know that our neighbor is a thief?
Ո՞վ, Հովի՞կը: Քեզ ո՞վ ասաց:
Who, Hovik? Who told you?
Աչքովս տեսա:
I saw it with my own eyes.
Ի՞նչ տեսար:
What did you see?
Տեսա նրան գողություն անելիս:
I saw him stealing.
Չեմ հավատում: Նա մեր մոտ ընկերն է:
I don’t believe it. He’s a close friend of ours.
Երեկ գիշեր, երբ տանը չէիք,
Last night, when you weren’t home,
ձեր բ նակարանից թաքուն դուրս եկավ
he sneaked out of your apartment
խոշոր մի պարկով:
with a big bag.
Սխալվում ես:
You are mistaken.
Երեկ գիշեր մենք տանն էինք
Last night we were at home
և մաքրություն էինք անում:
and we were cleaning up.
Իսկ Հովիկը մեզ օգնում էր:
And Hovik was helping us.
Իսկ պա՞րկը:
And what about the bag?
Պարկը մեր աղբն էր,
The bag was our trash,
որ Հովիկը տանում էր թափելու:
which Hovik was taking out.